Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՐՎԱԾ ՏՆՕՐԵՆՆԵՐ

Մարտ 17,2010 00:00

Ամբողջ աշխարհում մասնավոր ընկերությունների տնօրենների մոտ կեսից ավելին (56%) զգում են, որ իրենց լարվածության մակարդակը ավելացել է՝ 2009-ի համեմատ: Համաձայն «Գրանթ Թորնթոնի», որի Միջազգային գործարար զեկույցի հետազոտություններին մասնակցում է 36 երկրի ավելի քան 7400 ընկերություն, Չինաստանը, որտեղ գործատուների լարվածության մակարդակը նախորդ տարվանից աճել է 76%-ով, գլխավորում է այդ ցուցակը: Ցուցակի վերեւում են հայտնվել նաեւ Մեքսիկան (74%), Թուրքիան (72%) եւ Հունաստանը (68%): Հայաստանի գործատուների լարվածության մակարդակը 58%-ով աճել է: Չինաստանի, Վիետնամի, Մեքսիկայի, Հնդկաստանի եւ Թուրքիայի գործատուները ունեն լարվածության ամենաբարձր մակարդակը: Լարվածությունը մեծ է նաեւ Իռլանդիայում, Իսպանիայում եւ Հունաստանում: Գործատուներին հարց էր տրվել աշխատանքային լարվածության պատճառների մասին: Գագիկ Գյուլբուդաղյանը՝ «Գրանթ Թորնթոն-Հայաստանի» տնօրեն-բաժնետեր, մեկնաբանում է. «ՀՀ-ում գործատուները ճնշման տակ են մի քանի պատճառներով՝ տնտեսական միջավայրի փոփոխություն՝ 27%, աշխատանքի ծանրաբեռնվածություն (19%), մրցակիցների գործունեություն (17%) եւ դրամական հոսքերի խնդիրներ (14%)»: Կապ է նկատվել նաեւ լարվածության մակարդակի եւ տարվա մեջ արձակուրդային օրերի քանակի միջեւ: Ցուցակի սկզբում գտնվող երկրներում գործատուներն ավելի քիչ են հանգստանում: Հայաստանը արձակուրդի առումով գտնվում է միջին դիրքերում՝ գործարարները տարեկան հանգստանում են միջինը 15 օր, որը գերազանցում է գլոբալ միջին 14 օր ցուցանիշը: Մինչդեռ Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Դանիայի եւ Ֆինլանդիայի ձեռներեցները վերցնում են ամենաշատ արձակուրդային օրերը (22-ից 24) եւ ունեն լարվածության ամենացածր մակարդակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել