Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐԱԳԱՑԵԼ Է

Մարտ 17,2010 00:00

«Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը բավականին արագացել է. դրա պատճառը արտաքին խթանների լուրջ դերակատարությունն է»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նշելով, որ ՀՀ իշխանությունները ղարաբաղյան հարցում այդպես էլ նոր մոտեցումներ չորդեգրեցին, նա պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայկական կողմին առաջադրվող պահանջները հակասում են մեր իսկ պետական շահերին։ Անդրադառնալով ԵԱՀԿ Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունն աննպատակահարմար է՝ բանախոսը նկատեց, որ գուցե հենց պարոն Լենմարկերի համար է աննպատակահարմար. «Բայց եթե գա մի օր, երբ Ղարաբաղը հայտնվի բանակցային սեղանի շուրջ, չի բացառվում՝ Հայաստանը ցանկանա, որ Ղարաբաղն ինքնակամ հանձնի տարածքները։ Բանակցությունների այս տրամաբանությամբ այլ կերպ հնարավոր չէ»: Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի անօգնականության մասին վկայում են նաեւ եվրոպացի գործիչների հաճախակի այցերը մեր երկիր, ինչն էլ խոսում է գործադրվող ճնշումների մասին։ Նրա համոզմամբ, Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը «հղի է տարածքներ հանձնելու վտանգով, քանի որ ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի կազմավորմանը զուգահեռ՝ ռուսները Ղարաբաղի հարցում, անշուշտ, հօգուտ Ադրբեջանի պետք է զիջումների գնան կամ զիջումներ պարտադրեն մեզ»։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նա իրականում համարում է ԼՂ գործընթացի ածանցյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել