Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ՄԱՀԱՑԵԼ»

Մարտ 17,2010 00:00

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի մահացել. այժմ լուռ դիվանագիտության շրջան է»,- tert.am-ի մատուցմամբ, այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
Նա քննադատել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը եւ հայտարարել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Միաժամանակ նշել է, որ չնայած դրան՝ գործընթացը չի մահացել. «Թեմայի առնչությամբ մենք շարունակելու ենք մեր համառ աշխատանքները: Դժվարին խնդիրները երբեմն լուծվում են լուռ դիվանագիտությամբ»,- հայտարարել է Գյուլը՝ նշելով, թե արձանագրային գործընթացում Թուրքիան Հայաստանից առաջ է, քանի որ Անկարան, ի տարբերություն Երեւանի, արձանագրություններն անմիջապես խորհրդարան է ուղարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել