Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Մարտ 17,2010 00:00

Հարավային Կովկասում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծումը ԱՄՆ-ն պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի այն հարցին, թե՝ չի՞ անտեսում արդյոք ԱՄՆ-ը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը՝ հանուն նավթային շահերի, շարունակելով համագործակցել ադրբեջանական իշխանությունների հետ, պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդգծել է. «Մենք գիտենք, որ խնդիրներ կան ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում»: Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներդնում է բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության լուծման համար: «Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի, մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները նույնպես կլուծվեն»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել