Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ «ԱՐԿԱԾՆԵՐԸ»՝ «ՄԵՑՑՈՅՈՒՄ»

Մարտ 16,2010 00:00

«Առավոտը» տեղեկացրել է, որ վերջերս կրկին  Հայաստանում էին իտալացի ճանաչված ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին եւ կիթառահար Լուկա Լուչինին: Բացի «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Կամերային երաժշտության տանը կայացած համերգներից,  անվանի երաժիշտները  մի համերգ էլ մարտի 4-ին «Mezzo Classic House»-ում  են ունեցել, որին ներկա են եղել ՀՀ վարչապետը, մշակույթի նախարարը, տարբեր բնագավառների հայտնի դեմքեր: «Առավոտի» տեղեկություններով, այդ օրը «էլիտար» համարվող «Mezzo Classic House»-ում ոչ էլիտար միջադեպեր են գրանցվել. նախ Պիետրոդարքիին ստիպել են մի կես ժամ սպասել Էմիր Կուստուրիցային ու իր «The No Smoking Orchestra» խմբին: Այնուհետեւ «հանդիսատեսը» կերուխում է սկսել՝ համերգին զուգահեռ, որից Մ. Պիետրոդարքին, մեղմ ասած, նեղսրտել է ու խնդրել ընդմիջմանը սնվել: Բայց քանի որ մի քանի տասնյակ հազար միայն տոմսի համար վճարող այցելուները «թքած» ունեին եվրոպական «զիզի-բիզի» պահելաձեւի ու բարեկրթության վրա, շարունակել են քեֆ-ուրախությունը՝ գումարած համերգի ընթացքում բջջայիններով ոչ ցածրաձայն խոսելը: Ըստ մեր տեղեկությունների, 15 կատարումի փոխարեն, իտալացիները ընդամենը 6-ն են ներկայացրել ու հեռացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել