Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 16,2010 00:00

ՆՈՐԻՑ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ»

Երեկ կայացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը` նվիրված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնին, որը նպատակ ունի նպաստել Սփյուռքում հայ մշակույթի եւ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Այս տարվա մարտի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի ծրագիրը եւ միջոցառումների ցանկը: Ծրագրով նախատեսված են կերպարվեստի, հայ գրականության, հայ կատարողական արվեստի օրեր,  թատերական հյուրախաղեր, ԶԼՄ-ների շաբաթ, համաժողովներ, հայ մշակույթի տարբեր ոլորտների հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ եւ այլն:

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻԱՄՍՅԱԿԸ ՍԿՍՎԵՑ
Երեկվանից մեկնարկող Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում մի շարք միջոցառումներ կանցկացվեն Երեւանում, Գյումրիում, Արթիկում եւ Գավառում։ Միամսյակը կավարտվի ապրիլի 10-ին: Այս ընթացքում կկայանան բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցահանդես, սեմինար, գրական ընթերցումներ, թատերական ներկայացումներ, կոնֆերանս, հեքիաթի փառատոն, կցուցադրվեն ֆիլմեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել