Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 16,2010 00:00

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ Ա. Մարտիրոսյանի կողմից խարդախությամբ, կաշառք ստանալու պատրվակով, խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Ըստ ՀՔԾ մամուլի ծառայության, Ա. Մարտիրոսյանը զինծառայող Ա. Շահվալդյանին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելու համար, 2009թ. նոյեմբեր-դեկտեմբերին, վերջինիս հորից՝ Ս. Շահվալդյանից հափշտակել է 7 500 ԱՄՆ դոլար: Նախաքննության ընթացքում, որպես կասկածյալ հարցաքննվելիս Ա. Մարտիրոսյանն ընդունել է խաբեությամբ գումար հափշտակելու հանգամանքը եւ նույն օրը գումարը վերադարձրել Ս. Շահվալդյանին:

ԾԵԾԵԼ ԵՆ          ՈՒՍԱՆՈՂԻՆ
Մարտի 10-ին, ժ.14-ի սահմաններում, դաժան ծեծի է ենթարկվել Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դերասանական բաժնի 1-ին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամյանը: Նրան ուշագնաց տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին՝ գանգուղեղային վնասվածքով: «Առավոտի» տեղեկություններով, Կառլենին ծեծել են Նարեկ, Տիգրան եւ Հունան անուններով երիտասարդները, որոնցից առաջին երկուսը ներկայացել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Պատճառն անձնական է. շոշափվում է ինչ-որ աղջկա հետ կապված պատմություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել