Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալ-Քաիդայի» ներկայացուցիչն աշխատել է ԱՄՆ-ի ատոմակայաններում

Մարտ 13,2010 00:00

\"\"«Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցած 26-ամյա ամերիկացի Շարիֆ Մոբլին, որն աշխատանքի էր տեղավորվել ԱՄՆ-ի ատոմակայաններում, կարող էր այդ կայաններում ահաբեկչական ակտեր կազմակերպել: «Newsru»-ի մատուցմամբ, նման մտահոգություն ունեն Մոբլիին Եմենում ձերբակալած ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք իրենց վարած հետաքննության ընթացքում պարզել էին, որ վերջինս աշխատել է Նյու Ջերսիի երեք ատոմակայաններում՝ մատակարարման եւ տեխնիկական սպասարկման ոլորտներում:
Մոբլին ձերբակալվել էր մարտին՝ Եմենի իշխանությունների կողմից «Ալ-Քաիդայի» անդամներին հայտնաբերելու նպատակով իրականացրած շուրջկալի արդյունքում: Իհարկե, Եմենի ոստիկանության պաշտոնյաներն առայժմ կապ չեն տեսնում Մոբլիի՝ ատոմակայաններում աշխատելու եւ Եմենում նրա ծավալած գործունեության միջեւ, բայց այդ վարկածի օգտին է խոսել Վաշինգտոնում այդ երկրի դեսպանության ներկայացուցիչ Մոհամեդ Ալբաշան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել