«Ես չեմ պատկերացնում, թե ՆԱՏՕ-ի սեմինարում ինչ խորհուրդներ պիտի տան Հայաստանին: Այդ ռազմական բլոկը միայն կարող է խորհուրդ տալ, թե ինչպես խաղաղ բնակչություն ոչնչացնել, եւ օրինակներն էլ, հավանաբար, կբերի Աֆղանստանի, Իրաքի, Կոսովոյի իր գործունեությունից»,- Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Ռոուզ-ռոութ» եռօրյա սեմինարի առիթով երեկ «Առավոտին» իր վրդովմունքը փոխանցեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «ՆԱՏՕ-ն իր կազմավորման օրից մինչ այսօր ժողովուրդների համար դրական ոչինչ չի արել. ավելին, միայն խեղդել է բոլոր ազատագրական շարժումները: Իսկ այսօր էլ սողալով մտնում է Հայաստան, որպեսզի առաջ տանի Թուրքիայի ցանկությունները ԼՂՀ հարցում: Ես կոչ եմ անում երկրի իշխանություններին, ՆԱՏՕ-ի հետ առնչվող եւ Վաշինգտոնի կադրերի բաժնում հաշվառման կանգնած այլ անհատներին, որ հեռու պահեն հայ ժողովրդին այդ սադրիչ կազմակերպությունից»: Լավ գիտակցելով այդ կառույցի ռազմական եւ քաղաքական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ՝ նա նաեւ կոչ է անում ազգովին «ոչ» ասել այդ կազմակերպությանը: