Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապրենք՝ կտեսնենք

Մարտ 12,2010 00:00

\"\"Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն ասել է, թե Սուրբ Գեւորգ եկեղեցին վերանորոգվելու է. «Մեկ շաբաթ առաջ հանդիպել եմ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ մանրամասն քննարկել Սուրբ Գեւորգ եկեղեցու հարցը»։

Ըստ tert.am-ի՝ Գրիգոլ Տաբատաձեն հայտնել է, որ երկու երկրների մշակույթի նախարարությունները բանակցում են եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ։ «Այս եկեղեցին անպայման վերանորոգվելու է։ Հայկական կողմի այն պնդումները, թե ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվում, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց դեսպանը։ Նա վստահեցրեց, որ Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիները չեն անտեսվում, որպես օրինակ նշելով այն, որ այս տարվա հունվարի 6-ին Վրաստանի Էջմիածին եկեղեցում պատարագ է մատուցվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել