Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը՝ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Մարտ 12,2010 00:00

\"\"«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ ուսանողների հետ անմիջական շփման ձեւաչափով հանդիպումները շարունակվում են: Ընկերության կառավարման մշակույթին այս անգամ էլ ծանոթացել են ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսանողները:

«Մեր առաքելությունը դրսեւորվում է մեր առօրյա աշխատանքում կիրառվող հիմնարար արժեքներով: Քրտնաջան աշխատանքի եւ շարունակական կատարելագործման շնորհիվ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք է բերել հայաստանյան շուկայի առաջատարի համբավ: Այնուամենայնիվ, ընկերության համար դա դեռ վերջնական նպատակ չէ: Առաջատար լինելը ենթադրում է բաժանորդի եւ հասարակության հանդեպ պատասխանատվության դրսեւորում: Բիզնեսում, ինչպես եւ սպորտում, հաղթողը պետք է կարողանա պահպանել իր դիրքերը: Մենք զբաղեցրել եւ պահպանում ենք տեղական առանձնահատկություններով միջազգային օպերատորի դիրքը՝ որակի շարունակական կատարելագործման, ծառայությունների մատուցման եւ հաճախորդների սպասարկման հարցում նորարարությունների կիրառման շնորհիվ»,- հայտարարել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գլխավոր տնօրենն ապագա ոստիկաններին օրերս ներկայացրել է ընկերության գործունեության եւ հաճախորդների սպասարկման մշակույթի հիմնական սկզբունքները: Հանդիպման արդյունքում ուսանողներն արձանագրել են, որ կառավարման կարեւոր հմտություններից են ժամանակի ճիշտ եւ օգտակար տնօրինումը, թիմային աշխատանքի կազմակերպումն ու արդյունքները վերլուծելու կարողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել