Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարվեցին տուգանային հրապարակ

Մարտ 12,2010 00:00

\"\"Երեկ առավոտյան ժամը 8.30-ից ՀՀ ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ իրենց ծառայությունն էին կատարում Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկում, Մանկավարժական համալսարանի դիմաց: Այդտեղ, հենց մայթեզրին տեղադրված են ցուցանակներ, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը: Սակայն վարորդները, «չնկատելով» ցուցանակը, մշտապես կանգնում էին այդ հատվածում, իսկ ճանապարհային ոստիկանները չէին արձանագրում հաճախակի դարձած իրավախախտումները: Երեկ 9 վարորդի բախտը ակնհայտորեն չբերեց, քանի որ մի քանի ժամվա ընթացքում ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին, որ նրանք մեքենաները վարում էին առանց համապատասխան կարգի կամ առանց վարորդական իրավունքի վկայականի:

Նրանք տարվեցին տուգանային հրապարակ:

15 վարորդի նկատմամբ էլ կազմվեց վարչական արձանագրություն՝ 10000 դրամ տուգանքի չափով: Նրանք հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառից դուրս կանգառ էին կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել