Լրահոս
Օրվա լրահոսը

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՏԻԳԻՊԿՈՅԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ

Մարտ 11,2010 00:00

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը այդ երկրի նախագահական ընտրությունների ժամանակ երրորդ տեղը գրաված՝ Ուկրաինայի ԿԲ նախկին նախագահ Սերգեյ Տիգիպկոյին (նկարում) առաջարկել է զբաղեցնել կառավարության տնտեսական քաղաքականության գծով փոխվարչապետի պաշտոնը: «Սերգեյ Տիգիպկոն խորհրդարանական որեւէ կուսակցության չի պատկանում, Ուկրաինայի ժողովուրդը նրան զգալի աջակցություն է ցուցաբերել անցած նախագահական ընտրություններում՝ ըստ էության, կողմ արտահայտվելով նրա առաջարկած տնտեսական բարեփոխումներին: Տիգիպկոն տնտեսական բլոկը ղեկավարելու համար լավ թեկնածու է»,- հայտարարել է Յանուկովիչը: Տիգիպկոն առայժմ այդ հայտարարության առնչությամբ մեկնաբանություններ չի արել: Միաժամանակ, «Reuters»-ի փոխանցմամբ, վերլուծաբանները գտնում են, որ երկրի վարչապետի պաշտոնում տեսնում են նորընտիր նախագահի հին զինակիցներից մեկին՝ Նիկոլայ Ազարովին: Ուկրաինայի վարչապետի եւս մեկ թեկնածուն՝ խորհրդարանի նախկին խոսնակ Արսենի Յացենյուկը, որը նախագահական ընտրությունների ժամանակ չորրորդ տեղում էր հայտնվել, արդեն մերժել է նոր կառավարությանն անդամակցելու Յանուկովիչի առաջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել