Ֆրանսիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Նիկոլա Սարկոզի-Կառլա Բրունի նախագահական զույգի ամուսնության վերջը եկել է: Ամուսիններից երկուսն էլ, «Newsru»-ի մատուցմամբ, կասկածվում են ամուսնական անհավատարմության մեջ: Ընդ որում, երկուսն էլ ընտրել են անսովոր սիրեկանների. 55-ամյա Նիկոլա Սարկոզին, ինչպես ասում են, սիրավեպ է սկսել Ֆրանսիայի բնապահպանության նախարար, կարատեի չեմպիոնուհի, 40-ամյա Շանտալ Ժուաննոյի, իսկ 43-ամյա Կարլա Բրունին՝ փոփ-երգիչ Բենժամին Բիոլի հետ, ով իրենից երիտասարդ է վեց տարով:
Բրիտանական «The Daily Mail»-ը նկատել է, թե Ֆրանսիայի նախագահի եւ սուպերմոդելի ամուսնությունը, ոմանց կարծիքով, կարող էր տեւել ճիշտ այնքան, որքան Սարկոզին կմնար իշխանության ղեկին: