Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ

Մարտ 11,2010 00:00

Թուրքիայի 13 նահանգներում ոստիկանների իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են PKK-ին (Քրդական բանվորական կուսակցություն) պատկանող հակերական խմբի 23 անդամներ:
Վկայակոչելով թուրքական CNNturk-ը՝ news.am-ը փոխանցում է, թե «Սառը հարձակման խումբ» անունով թիմի անդամները բաժանվել էին 4 տարբեր խմբերի եւ կատարում էին Եվրոպայի եւ Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարից ստացվող հրամանները: Հակերների խումբը, նախնական տվյալներով, կոտրել է 300 պետական եւ մասնավոր կայքեր:
Միաժամանակ, Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի Յուքսեքովայի շրջանում նահանգային ոստիկանությունը իրականացրել է PKK-ի քաղաքացիական կառույցի՝ KCK-ի դեմ համաժամանակյա գործողություններ, որի ժամանակ ձերբակալվել է 17 հոգի: Թուրքական «Zaman»-ի փոխանցմամբ, տներից բերման ենթարկված կասկածյալները հարցաքննությունից հետո տեղափոխվել են Վան:
Իսկ երեկ ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է երկու օր առաջ իր տան դիմաց զինված հարձակման հետեւանքով վիրավորված Թուրքիայի Ամասիա նահանգի Էսենչայի քաղաքապետ Իլհան Արդուչը: Երկու երեխաների հայր՝ 49-ամյա քաղաքապետը երկու անգամ ընտրվել էր Էսենչայի քաղաքապետ: Թուրքական ոստիկանությունը ուսումնասիրում է սպանության հանգամանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել