ԱՅՐՎԱԾՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, մարտի 9-ին Լոռու մարզի Դարպաս գյուղում հրդեհի հետեւանքով այրվել է Աղանիկ Հովսեփյանին պատկանող փայտե տնակն իր գույքով՝ 100 քմ մակերեսով: 65-ամյա Ա. Հովսեփյանը վերին եւ ստորին վերջույթների այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետեւ՝ Երեւանի այրվածքների կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
ՀՐԴԵՀ՝ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
Երեկ լուսադեմին հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի 17 հասցեում գտնվող շուկա-տոնավաճառում:
Այրվել են առեւտրի տաղավարներ՝ 120 քմ եւ տանիք՝ 100 քմ մակերեսներով: