Լրահոս
Օրվա լրահոսը

Փակվել էր Մեղրի-Երեւան մայրուղին

Մարտ 11,2010 00:00

Մարտի 9-ի երեկոյան, ժամը 20-ից՝ սողքի հետեւանքով փակվել էր Մեղրի-Երեւան մայրուղին: Ժամը 19.30-ի սահմաններում Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 253 կմ-ում՝ Գորիս-Կապան հատվածում տեղի է ունեցել 37մ երկարության, 7-8 մ լայնության եւ 2 մ խորության սողք, ինչի հետեւանքով դադարեցվել էր երթեւեկությունը այդ ճանապարհահատվածով: Բարեբախտաբար, մեքենաներ չեն եղել, եւ վիրավորներ ու զոհեր չկան: Մայրաքաղաք հասնելու համար վարորդները օգտվում էին Կապան-Տաթեւ-Շինուհայր ճանապարհից: Դեպքի վայրից մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը փոխանցեց, որ երեկ ժամը 14.30-ի դրությամբ այս ճանապարհահատվածը միակողմանի երթեւեկելի է: «Տեխնիկան ներկա դրությամբ շարունակում է աշխատել այստեղ: Դեպքի վայր է ժամանում նաեւ ՀՀ տրանսպորտի նախարարը, որից հետո կորոշվեն հետագա անելիքները»,- ասում է պարոն Աղաբեկյանը:  Ի դեպ, մայրուղու այս հատվածում 10 տարի առաջ եւս տեղի է ունեցել մեծ սողք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել