Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ՝ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ

Մարտ 11,2010 00:00

Ինտերնետի արագությամբ Հայաստանը տարածաշրջանում բավական զիջում է իր հարեւաններին: News.am-ը փոխանցում է  speedtest.net-ի տվյալները, համաձայն որոնց՝ 181 երկրների շրջանում անցկացված հետազոտության համաձայն՝ Հայաստանը լայնաշերտ ինտերնետի ոլորտում 99-րդ տեղում է գտնվում՝ 1,92 մեգաբիթ/վայրկյանում արագությամբ: Համեմատության համար նշենք, որ մեր հարեւան Վրաստանը գտնվում է 35-րդ տեղում՝ 6,87 մեգաբիթ/վայրկյանում, Ադրբեջանը՝ 54-րդ տեղում՝ 4,29 մեգաբիթ/վայրկյանում, իսկ Թուրքիան՝ 59-րդ տեղում՝ 3,61 մեգաբիթ/վայրկյանում արագությամբ:
Ինչ վերաբերում է վերբեռնելու (upload) արագությանը, ապա այստեղ Հայաստանը գտնվում է 84-րդ տեղում՝ 0,54 մեգաբիթ/վայրկյանում, Վրաստանը գտնվում է 26-րդ տեղում՝ 2,11 մեգաբիթ/վայրկյանում, Ադրբեջանը՝ 36-րդ տեղում՝ 1,17 մեգաբիթ/վայրկյանում, իսկ Թուրքիան՝ 55-րդ տեղում՝ 0,82 մեգաբիթ/վայրկյանում արագությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել