Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳՈՐԾԻ՞ ԵՐԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔ

Մարտ 11,2010 00:00

«Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵՈՒ) ուսումնասիրում է Երեւանը Հրազդանի հետ կապող տակտային էլեկտրագնացքի գործարկման հնարավորությունը: Այս մասին երեկ տեղեկացրեց ՀԿԵՈՒ մամուլի ծառայությունը: Հարցը քննարկվել է նախօրեին՝ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանի եւ ՀԿԵՈՒ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի հանդիպման ընթացքում, Երեւանի գլխավոր ճարտարապետ Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ: Քննարկվել է Երեւան-Հրազդան տակտային էլեկտրագնացքի գործարկման հնարավորությունը, որը կմեկնարկի Երեւանի «Ալմաստ» ավտոկայանից, եւ տեղում ուսումնասիրել են գծի այդ տեղամասի վիճակը: ՀԿԵՈՒ ներկայացուցիչների կարծիքով, նոր միջքաղաքային երթուղու գործարկումը թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ենթակառույցի ծանրաբեռնվածությունը եւ ստեղծել ոչ թանկարժեք այլընտրանք՝ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել