Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՎԻԱՆ» ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

Մարտ 11,2010 00:00

«Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջք չեն կատարում: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Դոմոդեդովոյին» «Արմավիան» պարտքեր ունի: «Ա1+»-ին ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ասել է, թե «Ելնելով կոմերցիոն նպատակահարմարությունից՝ «Արմավիա» ավիաընկերության տնտեսագետները առաջարկել են բիզնես վարելու նման գործելաոճ: Թե երբ կվերականգնվեն «Դոմոդեդովոյում» վայրէջքները՝ կորոշեն մեր կոմերցիոն ծառայությունում»: Ներկայումս «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռները վայրէջք են կատարում միայն Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, իսկ մարտի 12-ից՝ նաեւ «Շերեմետեւոյում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել