Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ

Մարտ 11,2010 00:00

Բրիտանական Times Online պարբերականն անդրադարձել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի հայտարարությանը, թե Ռուսաստանը կարող է անվավեր համարել ռուբլին եւ Ղազախստանի ու Բելառուսի հետ ստեղծել միասնական արժույթ: Ըստ Times-ի, որին մեջբերել է tert.am-ը՝ ընդհանուր միասնական արժույթը Վլադիմիր Պուտինին կընձեռի հզոր տնտեսական լծակներ՝ հնարավորություն տալով մարտահրավեր նետել դոլարին եւ եվրոյին, քանի որ այն կունենա տարածաշրջանային պահուստային արժույթի կարգավիճակ: Պարբերականը գրում է, որ նախկին խորհրդային պետությունների համար դժվար կլինի դիմակայել միասնական արժույթի եւ տնտեսական գոտու գայթակղությանը: Հայաստանի տնտեսությունը, ըստ պարբերականի, արդեն գրեթե ամբողջությամբ պատկանում է ռուսական ընկերություններին: Ադրբեջանին սպառնում է ռուսական միջամտությունը՝ ԼՂ հակամարտությանը:
Ինչ վերաբերում է այլ պետություններին, ապա նրանք էլ նախանձելի վիճակում չեն: Օրինակ՝ տնտեսական ծանր վիճակում գտնվող Ղրղըզստանը արդեն 2,15 մլրդ դոլարի օգնություն է ստացել Մոսկվայից, Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին Մոսկվան արդեն առաջարկել է միանալ մաքսային միությանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երրորդ նախագահական ժամկետը լրանում է հաջորդ տարի եւ վերընտրվելու համար նրան անհրաժեշտ կլինի Պուտինի աջակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել