Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ՝ ԸՍՏ ԼԵՆՄԱՐԿԵՐԻ

Մարտ 11,2010 00:00

«Եվ Ադրբեջանում, եւ Հայաստանում հասկացել են, որ չլուծված հակամարտությունները թանկ են նստում, երբ խոսքը գնում է մարդկային տառապանքների մասին»,- ըստ news.am-ի՝ ադրբեջանական Trend News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: «Ես նախկինի պես լավատես եմ այս տարի հակամարտությունը լուծելու հնարավորության վերաբերյալ: Իմ ակնկալիքներն այդպիսին են, քանի որ Բաքվում եւ Երեւանում կա քաղաքական կամք՝ ընթանալ առաջ եւ հասնել խաղաղ ու երկարաժամկետ լուծման»,- նկատել է Լենմարկերը՝ հավելելով, որ Վրաստանում օգոստոսյան պատերազմը հիշեցրեց բոլորին, որ չկարգավորված հակամարտությունները շատ վտանգավոր են: Նա նաեւ խնդրի կարգավորման հարցում կարեւորել է Ղազախստանի դերը՝ որպես ԵԱՀԿ նախագահի: «Եկել է ժամանակը տղամարդկություն դրսեւորելու, որ լուծեն ղարաբաղյան հակամարտությունը: Չի կարելի թույլ տալ հակամարտության ռազմական լուծում: Այդ հակամարտությունը սառեցված չէ, շփման գծում ամեն օր մարդիկ են զոհվում, եւ այդպես շարունակել չի կարելի»,- ասել է Լենմարկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել