Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ՈՒՄ ՀՍՏԱԿՎԵՑ

Մարտ 11,2010 00:00

Անցած շաբաթ մենք անդրադարձել էինք Սամվել Ֆարմանյանի, Արմեն Արզումանյանի, Արմեն Ամիրյանի հնարավոր նոր պաշտոններին: Թեեւ այդ լուրերը նորանոր հաստատումներ են ստանում, նշանակումների մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան: Նույնը չի կարելի ասել Ազգային ժողովի մասին, որտեղ ամեն ինչ հստակվեց:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել արդեն մոտ մեկ տարի այդ տեղում պաշտոնակատար Գոհար Պողոսյանը, իսկ վարչության պետի տեղակալ է նշանակվել «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագրի տեղակալ Գագիկ Նահապետյանը: Շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում, որ իրենց աշխատանքով բարձրացնեն Ազգային ժողովի դերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել