Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ

Մարտ 11,2010 00:00

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն արդեն ավարտված է, քանի որ աշխարհում ոչ ոք արդեն չի կասկածում այդ փաստում, եւ եկել է ժամանակը Ցեղասպանության հարցը միջազգային-իրավական ոլորտ տեղափոխելու համար. «Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նա ընդգծել է, որ հայկական կողմն անպայման պետք է բարձրացնի Ցեղասպանության հետեւանքներից վնասի փոխհատուցման հարցը: Միաժամանակ նա նշել է, որ եթե բանաձեւը ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի ընդհանուր նիստին, ապա այնտեղ դրա ընդունումն ավելի բարդ կլինի, քանի որ Թուրքիան անցել է բացահայտ շանտաժի եւ նույնիսկ սպառնալիքների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել