Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԵԴԱԼԻ

Մարտ 11,2010 00:00

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 10-ին ընդունել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող, գեներալ Ալեքսանդր Մանիլովի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ:
«Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար, նախապատրաստվում է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր»,- ասել է Ա. Բաղդասարյանը: Ալեքսանդր Մանիլովը ներկայացրել է սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի գործունեությունը, գործող նորմատիվ-իրավական դաշտը: Նա կարեւորել է սահմանային անվտանգության ապահովման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը Հայաստանում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը սահմանապահ զորքերի հրամանատարության հետ, ինչպես նաեւ՝ օգտագործել առկա փորձը Հայաստանում բարեփոխումների իրականացման ընթացքում: Ալեքսանդր Մանիլովն Արթուր Բաղդասարյանին է հանձնել սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի որոշմամբ սահմանների անվտանգության խնդիրներին մեծ ուշադրություն հատկացնելու համար նրան շնորհված մեդալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել