Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵ՞Ծ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 11,2010 00:00

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման իրական վտանգ գոյություն ունի. «Այսօր լուրջ վտանգ կա, որ իրավիճակը կապակայունանա։ Մինչ այս ոչ Բաքվում, ոչ Երեւանում իրավիճակի սրացում չէին ուզում։ Ալիեւի աշխատակազմն իր առաջ լուրջ առաջադրանք է դրել, որին հասնելու համար նա կարող է ռիսկի դիմել եւ վերսկսել ռազմական գործողությունները։ Ադրբեջանը կարող է գնալ այդ քայլին անգամ այն դեպքում, եթե ռազմական գործողությունների ելքն իր համար գոհացուցիչ չլինի։ Ադրբեջանական կողմի այդ քայլի նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղը ստանալն է, այլ այն, որ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարվեն»,- ասել է փորձագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել