Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԵՔ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿԻՐ ԱՊՐԱՆՔ ՆԵՐՄՈՒԾԵԼ

Մարտ 11,2010 00:00

\"\"

«Իմ ծանոթներից մեկը փորձել էր պահածո ներմուծել զարգացած տնտեսությամբ մի երկիր, ուսումնասիրությունները կատարված
էին, եւ պահանջարկը կար: Այդ երկրի  համապատասխան պետական մարմինը որոշել էր, որ պետք է բացել եւ ստուգել յուրաքանչյուր պահածոյի բաղադրությունը, քանի որ մի շարք բաղադրիչների պարունակությունը պետք է համապատասխանի պետության կողմից  սահմանված ցուցանիշներին, իսկ այդ ցուցանիշները փոփոխվում են համարյա թե ամեն տարի: Ընդ որում, ստուգումը կատարվում է հենց ներմուծողի հաշվին: Նրանք ուղղակի ոչնչացրել էին ապրանքի ողջ խմբաքանակը: Պարզ է, որ այդ տնտեսվարողը այլեւս որեւէ ապրանք չի փորձի արտահանել տվյալ երկիր: Եթե որեւէ ապրանք որոշել ես արտահանել նման մի երկիր, ապա պետք է լրացնես 500 էջանոց մի «մատյան» քո ապրանքի եւ ընկերության մասին, ընդ որում, այնտեղ նույնպես ցուցանիշները շատ հաճախ փոփոխվում են: Կարող ես վարձել բարձր որակավորում ունեցող եւ այդ գործում մասնագիտացած իրավաբան, սակայն նրա ծառայությունները արժեն մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար, եւ քո հաղթանակն էլ դեռ լիովին  երաշխավորված չէ», – «Առավոտին» տրամադրած հոդվածում գրում է Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Վարդանյանը:
Կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել