Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ՍԵՆԱՏՈՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մարտ 10,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի սենատոր Ռոյ Էշբերնը (նկարում), ով ԱՄՆ-ում հայտնի է որպես սեռական փոքրամասնությունների ակտիվ քննադատ, մարտի 8-ին ռադիոեթերում խոստովանել է, որ ինքը միասեռական է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ռադիոեթերում Էշբերնը, ով միշտ քվեարկել է միասեռականների շարժման նախաձեռնությունների դեմ, նշել է, որ Սենատում իր դիրքորոշումը միշտ արտացոլել է ընտրողների ակնկալիքները, այլ ոչ թե իր՝ 55-ամյա խորհրդականի «ներքին պայքարը»։ Ամերիկացի սենատորը մտադիր չէ առաջիկայում մասնակցել ընտրություններին։

Ի դեպ, մարտի 3-ին Էշբերնին ձերբակալել էին, երբ նա Սակրամենտոյի միասեռականների ակումբից դուրս գալով՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա էր վարել։ Մեքենայում նրա հետ եւս մի տղամարդ էր եղել։ Ավելի ուշ սենատորը ներողություն է խնդրել իր մտերիմներից եւ հարազատներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել