Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի հյուպատոսությունը

Մարտ 10,2010 00:00

\"\"Ուկրաինայի ԱԳՆ-ում շտապ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ Ստամբուլում երկրի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումից հետո անվտանգության ուժեղացման եւ աշխատանքի վերականգնման հարցերը քննելու: Նման հանձնարարական, ըստ «News.am»-ի, տվել է Ուկրաինայի արտգործնախարար Պյոտր Պորոշենկոն: Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, մարտի 9-ին Ստամբուլում Ուկրաինայի հյուպատոսարան է ներխուժել ատրճանակով զինված Թուրքիայի մի քաղաքացի, որը մի քանի անգամ կրակել է աշխատակիցների ուղղությամբ: Աշխատակիցներից մեկը պատասխան կրակ է բացել՝ վիրավորելով եւ վնասազերծելով հարձակվողին: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Հյուպատոսարանի տարածքում ներկայումս աշխատում է հակաահաբեկչական խումբը՝ Ստամբուլի ոստիկանապետի գլխավորությամբ: Ուկրաինական հյուպատոսության աշխատակիցները էվակուացվել են: Վիրավորներ չկան:

Հանցագործի դրդապատճառների մասին տեղեկություններ են հայտնվել թուրքական լրատվամիջոցներում. ըստ դրանց, Թուրքիայի 29-ամյա քաղաքացին՝ Վոլկան Օզբուդակը, խնդիրներ է ունեցել իր ուկրաինուհի կնոջ հետ: Այլ վարկածով՝ թուրքը ժամանակին արտաքսվել է Ուկրաինայից, նաեւ կտտանքների է ենթարկվել ուկրաինական ոստիկանության կողմից եւ ցանկացել է վրեժ լուծել: Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը (նկարում) NTV-ի ուղիղ եթերում հայտարարել է, թե միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել