Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բրազիլիայի դեմարշը՝ ընդդեմ Միացյալ Նահանգների

Մարտ 10,2010 00:00

\"\"Բրազիլիայի կառավարությունը ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից բամբակ մշակող գյուղատնտեսներին սուբսիդավորման անօրինական որոշման, որոշել է ԱՄՆ նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել. մասնավորապես բարձրացնել Բրազիլիա ներմուծվող որոշակի ապրանքների մաքսատուրքը: Ընդ որում, այդ որոշումը պաշտպանվել է նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից, ինչը շատ ծայրահեղ դեպքերում է լինում: Բրազիլիայում հրապարակվել է ամերիկյան արտադրության 100 անուն ապրանքների ցանկը, որոնք 30 օր անց ենթակա են լինելու ավելացված մաքսատուրքի, եթե մինչ այդ երկու երկրների կառավարություններին չհաջողվի համաձայնության գալ:

Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցները պարտադրված միջոցառումներ են, բայց դա միակ հնարավոր ելքն է, քանի որ 7 տարի տեւած դատական պրոցեսները որեւէ արդյունք չեն գրանցել:

Մաքսատուրքերը կիրառվելու են ամերիկյան մի շարք ապրանքների նկատմամբ, մասնավորապես՝ ավտոմեքենաների, որոնց մաքսատուրքը կավելանա 35-50 տոկոսով, նաեւ կաթի փոշու վրա, որի ներկրման տուրքը կավելանա 20 տոկոսով, իսկ բամբակի եւ բամբակե ապրանքների մաքսատուրքը կավելանա 2 անգամ:

ԱՄՆ նախագահի աշխատակազմի առեւտրի վարչությունում հայտարարել են, թե «խորապես հիասթափված են» Բրազիլիայի որոշման առնչությամբ եւ կոչ են արել երկրի իշխանություններին բանակցություններ սկսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել