Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՆՈՐ ԿԱՐԳԸ

Մարտ 06,2010 00:00

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարման նպատակով՝ ՀՀ կառավարությունը հաստատեց «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը»: Ըստ edu.am-ի, նոր կարգը, որի մշակման աշխատանքներին ու կազմակերպված քննարկումներին մասնակցել էին շահառուների տարբեր խմբերի ներկայացուցիչներ, հիմնված է տնօրենների ընտրության՝ մինչ այժմ ունեցած պրակտիկ փորձի վրա: Ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարեւորագույն պայմաններ են սահմանված հավակնորդի՝ այդ դպրոցի զարգացման սեփական ծրագրի առկայությունը եւ դրա ներկայացումը դպրոցի խորհրդին, ինչպես նաեւ հավակնորդի գործնական հմտությունները բացահայտելուն ուղղված հարցազրույցի անցկացումը, որի նպատակը ոչ թե հավակնորդի տեսական գիտելիքների գնահատումն է, այլ խորհրդի անդամների կողմնորոշմանը նպաստելը: Ըստ նույն աղբյուրի, առավելապես հստակեցված են ընտրությանը մասնակից բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որը հնարավորություն է տալիս խուսափել սուբյեկտիվ դրսեւորումներից: Հաշվի առնելով մասնակից բոլոր կողմերի շահերը՝ կարգում սահմանվել են ընտրության արդյունքների բողոքարկման հստակ մեխանիզմներ: Նոր կարգի մշակման փուլում գերակա է դիտարկվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրը եւ ներդրվել են դրանք չեզոքացնող համապատասխան մեխանիզմներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել