Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՆ ԷԼ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ…

Մարտ 06,2010 00:00

\"\"Ինցեստը հղի է ժառանգական հիվանդությունների վտանգով

Բոլորս էլ երբեւէ լսել ենք պատմություններ այն մասին, որ հարազատ քույր ու եղբայր, հայր եւ դուստր կամ մայր ու որդի սեքսուալ կապ են ունեցել։ Նման պատմություններով լի է նաեւ ինտերնետը։ Օրինակ՝ 14-ամյա Գեւորգը սեքսով է զբաղվում իր մայրիկի հետ, որի ամուսինը, այսինքն՝ Գեւորգի հայրը, լքել է իրենց եւ հեռացել։ Մայրն էլ «անբարոյականությունից» խուսափելու համար սկսել է որդուն գայթակղել, որի մոտ էլ սկսել է բուռն ցանկություն առաջանալ դեպի մայրը: Մեզ հայտնի է նաեւ դեպք, երբ մայրն իր 12-ամյա աղջկան ստիպել է հարազատ հոր հետ սեքսով զբաղվել, զրկվել կուսությունից, որպեսզի նա կարողանա դրանից հետո մարմնավաճառությամբ գումար աշխատել եւ ընտանիքը պահել։ Վերջերս CNN-ով ցուցադրեցին ամուսինների, որոնք հարազատ քույր եւ եղբայր էին։ Նրանք պատմում էին, որ դեռահաս տարիքից են սիրահարվել, սակայն սպասել են մինչեւ ծնողները մահանան, որից հետո ամուսնացել են: Այս ամուսնական զույգը նույնիսկ երեխա էր ունեցել, սակայն նրա դեմքը ցույց չտվեցին, միայն ասացին, որ երեխան որոշ խնդիրներով է ծնվել։

Ամուսնանալ բարեկամի, առավել եւս՝ հարազատ քրոջ կամ մոր հետ՝ քրիստոնյաների համար անընդունելի է ու արյունապիղծ կապ է անվանվում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը։ Նա անդրադարձավ իր գործունեության ընթացքում հանդիպած ինցեստի դեպքերի. «Ես ունեցել եմ հաճախորդներ, որոնք հարազատ քույր եւ եղբայր էին, մայր ու որդի։ Նրանք սեքսուալ կապ էին ունեցել, սակայն ցանկանում էին ձերբազատվել այդ սովորությունից։ Ասեմ, որ հոգեբանական առողջության տեսանկյունից շատ վտանգավոր է այս երեւույթը, մարդը հնարավոր է՝ չգիտակցելով այդ քայլին գնա, սակայն հետագայում հասկանալով, թե ինչ է արել, մեղքի խորը զգացում ապրի, որի հետեւանքով նրա մոտ կառաջանա դեպրեսիա, ինչի պատճառով էլ հաճախ ինքնասպանության են դիմում։ Հարազատի հետ սեքսուալ կապ ունենալուց հետո, մեղքի զգացում ապրածների մեջ ավելի շատ ինքնասպանության փորձեր են անում արական սեռի ներկայացուցիչները»։

Ըստ մեր զրուցակցի, սեփական որդու հետ սեքսուալ կապի են ձգտում հիմնականում այն կանայք, որոնք միայնակ են, այսինքն՝ չունեն ամուսին կամ զուգընկեր։ Իսկ ինչ վերաբերում է հոր եւ դստեր սեքսուալ կապերին, պարոն Միքայելյանն ասաց, որ Հայաստանում նման դեպքեր գրեթե չկան։

Վ. Միքայելյանի խոսքերով, ընդհանրապես բոլոր մարդկանց մոտ էլ կա ձգտում մերձենալ հակառակ սեռ ունեցող հարազատի հետ. «Ժամանակ առ ժամանակ մարդու մեջ արթնանում է այդ զգացողությունը, սակայն սրանում է հատկապես մանկության շրջանում՝ 3-6 տարեկան հասակում, երբ տղա երեխան նման զգացմունքներ է ունենում մոր նկատմամբ, իսկ աղջիկ երեխան՝ հոր։ Լինում է, որ այդ սրացումից մարդը չի ձերբազատվում եւ հետագայում էլ սեռական ցանկություն է զգում սեփական ծնողի նկատմամբ»։ Մեր այն հարցին, թե նման զգացողություններից չձերբազատվե՞լն է պատճառը, որ տղաները կամ աղջիկները փորձում են իրենց մոր կամ հոր նմանությամբ ամուսին ընտրել, մասնագետը պատասխանեց. «Այո, այդպես էլ կա։ Իսկ եթե եղել է սեքսուալ հարաբերություն ծնողի հետ, ապա դա շատ մեծ ազդեցություն ունի երեխայի հետագա հոգեկան զարգացման վրա։ Նրանք սկսում են ձգտել իրենցից շատ ավելի մեծ կանանց կամ տղամարդկանց…»։ Նա ասաց նաեւ, որ նման խնդիրներ ունեցող մարդիկ անպայման պետք է դիմեն հոգեբանի, քանի որ դա ինքնուրույն չեն կարող լուծել։

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանի կարծիքով էլ, նման կապեր լինում են հատկապես դեռահասների մոտ՝ 13-15 տարեկանում, որոնք փորձ չունենալով, շատ հետաքրքրված են սեքսով. «Արտաքուստ թվում է, թե երեխաները խաղում են, ոչ մի արտառոց բան էլ չկա, սակայն բավական է, որ նրանց ծնողները մի քանի րոպե ուշադրություն չդարձնեն, եւ երեխաները, մենակ մնալով, կօգտվեն առիթից։ Սա վերաբերում է մոտ բարեկամներին»։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են ձգտում հարազատի հետ նման կապերին, նա պատասխանեց. «Ճանաչում են այդ մարդուն, վստահում են, ինչպես որ հնում գնացել են աղջիկ ուզելու այն տնից, որի ապրողներին ճանաչել են»։ Մենք պարոն Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ իր պրակտիկայում հանդիպած դեպքերում բռնությա՞մբ է տեղի ունեցել հարազատների առաջին սեքսուալ հարաբերությունը, թե՝ ոչ. «Օրինակ օրեր առաջ ինձ մոտ զույգ էր եկել, շատ մոտ հարազատներ էին, նրանք զբաղվել էին սեքսով, ամեն ինչ տեղի էր ունեցել փոխհամաձայնությամբ»:

Սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինցեստի դեմ պայքարը սկսվեց այն ժամանակ, երբ ապացուցվեց, որ ինցեստը հղի է ժառանգական հիվանդությունների վտանգով: Չնայած դրան՝ մինչ օրս էլ շատ ազգերի մոտ ընդունված է հարազատի հետ ամուսնանալը. «Թուրքերից շատերը կնության են առնում իրենց ազգականուհիներին։ Այսպիսով՝ յուրաքանչյուր 4 ամուսնություններից մեկը կայանում է ազգակցականների միջեւ: Վերջին տարիներին նման կարգի ամուսնությունների թիվը շեշտակի աճել է։ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել այս արատավոր սովորույթի դեմ՝ հայտարարությամբ։ Անկարայի համալսարանում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում մանկական մահացության ամենակարեւոր պատճառը արյունապղծությունն է, եւ յուրաքանչյուր 1000 նորածնից 47-ը մահանում է այդ պատճառով։ Իսկ այն նորածինները, որոնք, այնուամենայնիվ, ապրում են, ձեռք են բերում խորը հաշմանդամություն։ Իսրայելի առողջապահության նախարարությունը եւս մտահոգված է մանկական մահացության աճով։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ այն ընտանիքներում, որտեղ ծնողները ազգակցական կապեր ունեն, 2 անգամ ավելի շատ են մանկական մահացության դեպքեր գրանցվում, քան սովորական ընտանիքներում։ ԽՍՀՄ հանրապետություններից այս առումով ամենաողբերգական իրավիճակում Ադրբեջանն է։ Չնայած ծնելիության բարձր տոկոսներին՝ բնածին արատներով երեխաների թիվը գնալով աճում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել