Լուսանկարներում պատկերված երկու կիսավեր շենքերը Երեւանի Արամի փողոցում են, իրար դեմ դիմաց, իրար շատ մոտ, ՀՀ կառավարության նստավայրից էլ ոչ շատ հեռու, կառավարության նստավայրի լուսամուտներից երեւացող հատվածում: Կիսավեր ու չպահպանվող շենքերի վրա դեռ պահպանված հուշաքարեր կան, ըստ որոնց, ավերակների վերածված այս շինություններից մեկում ժամանակին ապրել է Ասքանազ Մռավյանը, մյուսում՝ Արամ Մանուկյանը: Եթե այսօրվա տերմիններով խոսենք, Մռավյանը եղել է ՀՀ արտաքին գործերի, հետո՝ կրթության նախարար, ապա՝ փոխվարչապետ: Իսկ Արամ Մանուկյանը՝ ՀՀ Առաջին հանրապետության հիմնադիր: Թերեւս մեծ ջանք ու ներդրումներ պետք չէին՝ այս երկու գործիչների անունները կրող շենքերը համատարած եւ անխնա իրացման ճիրաններից զերծ եւ պատճաշ տեսքով պահելու համար: Միայն ցանկություն էր պետք: Կամ՝ քաղաքական կամք: Ի վերջո, սա մեր պատմությունն է: