Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՀԻՆ

Մարտ 06,2010 00:00

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ինչպես հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանի դեմ անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած բռնարարքին, այնպես էլ դեկտեմբերի վերջին՝ բնապահպաններ Արսեն Պետրոսյանի եւ Տիգրան Գրիգորյանի գործին: Ն. Մնացականյանի գործը բացահայտված չէ, սակայն դա, ըստ վարչության պետի, չի նշանակում, թե այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվում: Ինչ վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանի կողմից կաշառք ստանալուն, պարոն Պողոսյանն ասաց, որ հենց Պետրոսյանն է մերկացրել իրեն հանցանքի պահին: Իսկ բնապահպանության տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը, պարզվեց, եղել է նախկինում ոստիկանության կադրերի վարչության պետ: Պարոն Պողոսյանը չհաստատեց այն լուրը, թե Գրիգորյանը հեռացվել է ոստիկանությունից կաշառք վերցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել