Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ

Մարտ 06,2010 00:00

Բջջային կապի օպերատոր Orange ընկերությունը 2,35 միլիոն դրամով Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում բացել է գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox սարքով, ինչը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաեւ մասնակցել համակարգչային դասընթացների:

Կանանց տոների առթիվ Orange-ը պատրաստել է նաեւ անակնկալ Դաշտադեմի կանանց համար: Մինչեւ ապրիլի 7-ը համակարգչային դասընթացները նրանց համար կլինեն անվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել