Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ ԴԱՍԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ

Մարտ 06,2010 00:00

\"\"Փետրվարի 24-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում խոզերի դասական ժանտախտ է բռնկվել: Ներկայումս վարակը տարածվել է նաեւ Արճիս, Լճկաձոր, Բագրատաշեն գյուղերում: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության գլխավոր մասնագետ Նորիկ Գիշյանից տեղեկացանք, որ դասական ժանտախտը ախտորոշվել է լաբորատոր հետազոտություններով, ներկայումս համաճարակը գնալով տարածվում է: Խոզերի ամենամեծ անկումը եղել է Կողբում:

Կողբի գյուղապետարանը Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության միջոցով հայտարարություն է տարածել, որով ժանտախտի հետագա տարածումը կանխելու համար գյուղի անասնատերերին խորհուրդ է տվել խոզերին գոմերից դուրս չթողնել: Նորիկ Գիշյանը չկարողացավ հայտնել վարակի սկզբնաղբյուրը, նշելով, որ վարակը կարող է տարածվել նաեւ կենդանիների եւ թռչունների միջոցով: Նոյեմբերյանի տարածաշրջանի մսավաճառներից մեկը կարծիք հայտնեց, որ վարակը Հայաստան է ներկրվել Վրաստանից բերված անասնակերի միջոցով:

Հիշեցնենք, որ 2008-ին Տավուշի մարզում խոզերի մեծ անկում եղավ աֆրիկյան ժանտախտի պատճառով: Մարզում լուրեր էին տարածվել, թե Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գտնվող իր խոզանոցի համար Վրաստանից աֆրիկյան ժանտախտով վարակված անասնակեր եւ գոճիներ էր բերել՝ համաճարակ տարածելով նաեւ Տավուշի մարզում եւ Հայաստանում: Մեզ հետ զրույցում Հակոբ Հակոբյանը ժխտել էր այս լուրերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել