Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻՊԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Մարտ 06,2010 00:00

«Սոցիալական քարտը եւ նույնականացման քարտն իրարից տարբերվում են վերջինիս վրա չիպի առկայությամբ, որով քաղաքացիները կարող են էլեկտրոնային ծառայույթուններից օգտվել: Այն լինելու է բազմաֆունկցիոնալ»,- երեկ ասել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ տնօրեն Արթուր Ղուլյանը: Նույն ասուլիսում Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը տեղեկացրել է, որ այժմ համապատասխան օրենքը գտնվում է ԱԺ-ում, եւ «եթե կլինեն քաղաքացիներ, որոնք կրոնական կամ այլ նկատառումներով չեն ուզենա, որ նույնականացման քարտի վրա լինի սոցիալական համարանիշը, ինձ թվում է, որ օրենքը հնարավորություն կտա այդ քաղաքացիներին նույնականացման քարտն ստանալ առանց համարանիշի»: Նա չի մոռացել նշել, որ այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիների 97%-ն ունի սոցիալական քարտ: aysor.am-ի հարցին՝ թե նույնականացման քարտերի ներդրումից հետո սոցիալական քարտերը դո՞ւրս են գալու շրջանառությունից, Ն. Մուրադխանյանը պատասխանել է. «Կարելի է այդպես էլ ասել: Կգեներացվի ու համարանիշը կնշվի ե՛ւ կենսաչափական տվյալներով անձնագրում, ե՛ւ նույնականացման քարտում»: Հիշեցնենք, որ երբ 6 տարի առաջ ներդրվեցին սոցքարտերը՝ ծախսվեց 120 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել