Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Մարտ 06,2010 00:00

Ըստ «Արմինֆո» ռեյտինգային մարկետինգային գործակալության պատրաստած Հայաստանի առեւտրային բանկերի ռենքինգի՝ 2009թ. արդյունքներով ՀՀ բանկային համակարգի մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 266 հազար դրամ, ինչը 0,5%-ով բարձր է 2008-ի ցուցանիշից: 2009-ին մեկ աշխատակցի ամենաբարձր միջին ամսական վարձատրություն է արձանագրվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում»՝ 544 հազար դրամ՝ տարեկան 3% աճով (բանկի աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 367): Երկրորդ տեղում է «Մելլաթ Բանկը»՝ 461 հազար դրամ՝ տարեկան 8,8% անկումով (բանկի աշխատակիցների ընդհանուր թիվը 36 է, որը բանկային համակարգի նվազագույն ցուցանիշն է): Երրորդ տեղում է «ԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիան»՝ 452 հազար դրամ՝ տարեկան 6,5% անկումով (81 աշխատակից): Չորրորդ տեղում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը»՝ 409 հազար դրամ՝ տարեկան 3,9% անկումով (792 աշխատակից): Հինգերորդ տեղում է «Կասկադ Բանկը»՝ 404 հազար դրամ՝ 33,8% տարեկան աճով (116 աշխատակից): Մեկ աշխատակցի միջին ամսական աշխատավարձի տարեկան ամենազգալի անկում է արձանագրվել «Անելիք Բանկում»՝ 32,8%՝ մինչեւ 274 հազար դրամ՝ աշխատակիցների թվի 0,7% տարեկան աճով՝ մինչեւ 445: Աշխատակիցների առավելագույն թիվ է արձանագրվել «Արդշինինվեստբանկում»՝ 1085 (միջին աշխատավարձը՝ 226 հազար դրամ), երկրորդ տեղում է «ՎՏԲ-Հայաստան Բանկը»՝ 879 մարդ (193 հազար դրամ), երրորդ տեղում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը»՝ 792 մարդ (409 հազար դրամ), չորրորդ տեղում է Հայէկոնոմբանկը՝ 692 (212 հազար դրամ) եւ հինգերորդ տեղում է «Կոնվերս Բանկը»՝ 571 (237 հազար դրամ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել