Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ-2

Մարտ 06,2010 00:00

Մամուլում բազմիgս գրվել է, թե «Տաքսի Տուր» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կառավարության լրատվական ծառայությունից չկարողացանք ճշտել, թե արդյո՞ք վարչապետն սկսել է տաքսի ծառայություն մատուցել ազգաբնակչությանը: Փոխարենը «Տաքսի Տուր» ընկերության տնօրեն Ավետիք Ֆարխոյանն ասաց, որ՝ այո, իրենց ընկերության համասեփականատերերից է Տիգրան Սարգսյանը, որը սակայն ՀՀ վարչապետը չէ, այլ՝ Ղրղըզստանի Հանրապետության պատվո հյուպատոսը Հայաստանում: Վարչապետը «Տաքսի Տուր»-ի հետ որեւէ կապ չունի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել