Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՆՔ»-2

Մարտ 06,2010 00:00

Ըստ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» միջազգային գործարար զեկույցի, որը 18 տարի շարունակ հարցում է անցկացնում աշխարհի մասնավոր ընկերությունների գործարարների շրջանում, գործարարների 62%-ը հավատում է, որ տնտեսական վերելքն արդեն սկսվել է կամ կսկսվի 2010-ի ընթացքում: 2009թ. ուսումնասիրությունների արդյունքում գալիք տարում սեփականատիրության փոփոխություն ակնկալող պատասխանողների թիվն աճել է մինչեւ 10%՝ անցյալ տարվա 6%-ի համեմատությամբ: Հարցումը բացահայտել է, որ, չնայած տնտեսության վիճակի բարելավման հեռանկարին, գործարարները վերապահությամբ են մոտենում ձեռքբերումների իրենց մտադրությունների վերաբերյալ հարցումներին: Չնայած, որ ԱՄՆ-ը եւ Կանադան անցյալ տարվա համեմատ ցուցաբերում են ձեռքբերումների պլանավորման քանակի անկում, զբաղեցնում են համաշխարհային միջին ցուցանիշից բավական բարձր դիրք (համապատասխանաբար 32% եւ 35%): Աշխարհի այլ տեղերում վստահության տոկոսը բարձր է: Օրինակ, Լեհաստանում, որը խուսափեց ճգնաժամից, գրանցվել է տարեկան աճ՝ գործարարների 66%-ով, ովքեր պլանավորում են ձեռքբերումների միջոցով զարգացում՝ հաջորդ երեք տարիներին: Հնդիկ գործարարներն ամենից պատրաստակամն են արտասահմանյան ձեռքբերումներ կատարելու մեջ, նրանց 42%-ը ակնկալում է միջազգային գործարքների իրականացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել