Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԼԻՆԹՈՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ

Մարտ 06,2010 00:00

\"\"

Կոստա Ռիկայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 4-ի ասուլիսում պատասխանել է «Financial Times» թերթի թղթակցի հարցին՝ «Մինչ նախագահական վարչակազմ մտնելը՝ Դուք եւ նախագահ Բարաք Օբաման աջակցում էիք Օսմանյան ժամանակաշրջանում հայերի կոտորածները որպես Ցեղասպանություն ճանաչելու ջանքերին: Վերջին օրերին, սակայն, Դուք եւ նա կոչ էիք հղում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին՝ ընդդեմ այն բանաձեւի ընդունման, որը ճշգրիտ այդպիսի որակում է տալիս այդ իրադարձություններին: Կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ եք դուք եւ նախագահը փոխել կուրսն այս հարցում»: Հիլարի Քլինթոնն ասել է. «Հանգամանքները նշանակալիորեն փոխվել են: Դառնալով նախագահ եւ պետքարտուղար՝ մենք հաստատեցինք, որ Շվեյցարիայի հովանու ներքո սկսված Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների երկխոսության գործընթացն արժանի է աջակցության:

Մենք կարծում ենք, որ սա՛ է երկու երկրների հարաբերությունների կարգավորման խնդիրների լուծման համապատասխան ուղին: Այդ արձանագրություններում համաձայնություն կա անցյալի դեպքերն ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով հիմնելու վերաբերյալ: Կարծում եմ՝ այլ երկրները չէ, որ պետք է քննարկեն, թե ինչպես պետք է երկու երկրները լուծեն իրենց միջեւ առկա խնդիրները: ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող նման քայլերը կարող են խափանել այդ գործընթացը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել