Կաննում այս օրերին ընթանում է շախմատի «Pierre et Vacances» միջազգային 24-րդ փառատոնը, որի «A» խմբի մրցաշարին մասնակցում են Ֆրանսիայում բնակվող երեք երիտասարդ հայ շախմատիստներ: Խաղացված հինգ տուրից հետո 91 մասնակիցների մեջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Տիգրան Ղարամյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 4,5 միավոր: Ընդհանուր առմամբ վատ հանդես չեն գալիս նաեւ Պավել Գովչյանն ու Գարի Գիրոյանը: Նրանք 2,5-ական միավորով, համապատասխանաբար, ընթանում են 35-րդ եւ 44-րդ հորիզոնականներում: