Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամն ուզում է դառնալհամաշխարհային աստղ

Մարտ 05,2010 00:00

Մինչ WBC/WBA վարկածներով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն արդեն ԱՄՆ ժամանած իր անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ նախապատրաստության վերջին մարզումներն է անցկացնում վաղը մեքսիկացի Ռոդրիգո Հերերոյի հետ կայանալիք մենամարտից առաջ, IBF-ի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը՝ տարածած մամլո հաղորդագրությունում կիսվում է բռնցքամարտի սիրահարների հետ:
«Super Six World Boxing Classic» մրցաշարի առաջատարը հայտարարել է, թե ինքը Անդրե Դիրրելի հետ մենամարտի ժամկետների փոփոխության հետ կապված՝ որեւէ անհարմարություն չի զգում:
«Մարտի տեղափոխումն ինձ բացարձակ չի անհանգստացնում,- ասել է Աբրահամը:- Մենք Պալմ-Սփրինգսում հիանալի անցկացրինք մեր մարզումային հավաքը: Ամերիկան ինձ դուր է գալիս եւ Կալիֆոռնիայի արեւի տակ անցկացրած մարզումներս ինձ մեծ բավականություն պատճառեցին: Մարտերի ժամկետների փոփոխությունները բռնցքամարտում սովորական երեւույթ են: Ինձ համար միեւնույն է, թե Դիրրելի հետ ե՞րբ եւ որտե՞ղ կհանդիպեմ: Ես նրան կարող եմ հաղթել որտեղ ուզեք, Դետրոյտում, թեկուզ նրա տանը (Դիրրելը Դետրոյտի մոտակայքում գտնվող Ֆլինտ քաղաքից է, ուստի մարտի 27-ին նշանակված մենամարտում ամերիկացին դահլիճից ավելի մեծ աջակցության ակնկալիքներ ունի): Ես «Super Six»-ին մասնակցում եմ Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում աստղ դառնալու համար: Ջերմեն Թեյլորին նոկաուտի ենթարկելուց հետո, Դիրրելի նկատմամբ նրա հայրենակիցների աչքի առջեւ եւս մեկ դիտարժան հաղթանակը կավելացնի իմ հեղինակությունն ամբողջ աշխարհում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել