Վաղը Ռիեկա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունը:
Խորվաթիայում խաղատախտակների առջեւ հարաբերություններն են որոշելու 41 երկրների 420 տղամարդիկ եւ 163 կանայք: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Վլադիմիր Պողոսյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ Հայաստանի այս տարվա չեմպիոնուհի Անահիտ Խառատյանը: