ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իրանի Յազդ քաղաքում անցկացված երիտասարդ սուսերամարտիկների աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում գյումրեցի ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը, հաղթելով նախնական փուլում, մտել է գլխավոր եզրափակիչ եւ այնտեղ գրավել երրորդ տեղը:
Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչները, սակայն, մրցումներից ձեռնունայն են վերադարձել: