Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Դուբլինում հյուրընկալվեց Իռլանդիայի իր հասակակիցներին եւ հաղթեց 2:1 հաշվով: Գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի սաները երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում, իսկ դաշտի տերերը հանգստից հետո ի վիճակի եղան միայն կրճատել հաշվի տարբերությունը:
Չնայած այս կարեւոր հաղթանակին, մեր երիտասարդական հավաքականն ընթանում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում:
1. Շվեյցարիա 16 միավոր
2. Թուրքիա 10
3. Էստոնիա 9
4. Վրաստան 8
5. Հայաստան 7
6. Իռլանդիա 4