Հայ նոր գեղանկարչության հիմնադիր Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակի առիթով «Մարտիրոս Սարյանը լուսանկարներում» ցուցահանդես է բացվել Վարպետի թանգարանում, որը կգործի մինչեւ մայիսի 30-ը:
Ցուցահանդեսն ընդգրկում է 53 լուսանկար՝ պատանեկությունից մինչեւ խոր ծերություն /1897-1972թթ./, որոնք օգնում են ճանաչելու եւ բացահայտելու Սարյան-արվեստագետին: Դրանց թվում են նկարներ, որտեղ Վարպետը ստեղծում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ամերիկացի գրող Ջոն Ստայնբեկի, Կոմիտասի դիմանկարները: Լուսանկարների հեղինակներն են Բորիս Հովսեփյանը, Անդրանիկ Քոչարը, Շահեն Խաչատրյանը, Վարազդատ Սեւոյանը, Բաբկեն Մավիսակալյանը: