Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլին ու գարունը

Մարտ 05,2010 00:00

\"\"Օրերս Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց բանասեր Նելլի Գեւորգյանի ձեռքի աշխատանքների 7-րդ անհատական ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչեւ մարտի 10-ը: Ցուցահանդեսը նվիրված էր գարնան գալուստին: Նելլիի կոմպոզիացիաներում եւ կոլաժներում գերիշխում է լավատեսությունը, գեղեցկությունը, բարությունն ու սերը: Ստեղծագործությունների հեղինակը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար նյութ են ծառայում ջարդված ապակին, ուլունքներն ու այլ՝ շատերի համար անօգտակար իրերը. «Նյութերն են ինձ թելադրում, թե ինչ կարող եմ պատրաստել»:
Ներկայացված 47 կտավները նա ստեղծել է ընդամենը 20 օրվա ընթացքում: Այս ցուցահանդեսի աշխատանքների հերոսը բացառապես կինն էր, սակայն ունի նաեւ տղամարդու «կերպարներով» գործեր:
«Մինչեւ Նելլին ցուցահանդես չբացի, չհավատաք, որ գարունը եկել է: Նելլին իր հետ բերում է այն հույսերը, զգացումները, որ գարնան մեջ կա»,- ասաց Ժողովրդական արվեստի թանգարանի նախկին տնօրեն Սարո Սարուխանյանը:
Նախկին ԿԳ նախարար Սերգո Երիցյանը նշեց, «Նելլիի կերպարները լավատեսական են, ծաղկուն, ամենակարեւորը՝ ջերմ են, այնպիսին, ինչպիսին ինքն է՝ իր էությամբ, բնավորությամբ ու կերպով»:
ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի խոսքով՝ «Հոգու գեղեցկությունը փոխանցելու համար մեծ բարություն է անհրաժեշտ, տառապանք, որ կինը կարողանա իր հոգու գեղեցկությունը կտավի, նոտայի, արվեստի մյուս ձեւերի միջոցով փոխանցի: Նելլին դա կարողանում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել