Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ԲԱԼԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ

Մարտ 05,2010 00:00

Մարտի 17-20-ը բալթյան երկրների օդային տարածքում, այս տարի առաջին անգամ, տեղի կունենան ՆԱՏՕ-ի ուժերի վարժանքները: Դրանց մասնակցելու են Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ռազմական ուժերը: «Newsru»-ի փոխանցմամբ, վարժանքների ընթացքում օդ են բարձրանալու Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Mirage2000C կործանիչները, Լեհաստանի ռազմաօդային ուժերի F-16 եւ ԱՄՆ-ի լիցքավորող ինքնաթիռները, իսկ Լատվիան եւ Էստոնիան այդ վարժանքներին ներկայանալու են օդային տարածքը վերահսկող ցամաքային զինտեխնիկայով: Նախատեսվում է, որ կործանիչները վայրէջք են կատարելու Ռալլինի միջազգային օդակայանում՝ լիցքավորվելու եւ տեխնիկական սպասարկման վարժանքներ անցկացնելու համար:
Գերմանական Ռամշտայն քաղաքում տեղակայված ԱՄՆ խոշոր ռազմակայանում գտնվող ՆԱՏՕ-ի օդուժի միացյալ հրամանատարության շտաբից հայտնել են, որ վարժանքները «հերթական» են եւ բացառապես «կազմակերպչական բնույթ» են կրում. «Դրանք պետք է ցույց տան «Հյուսիսատլանտյան դաշինքի համերաշխությունը ՆԱՏՕ-ին անդամակցող բալթյան տարածաշրջանի երկրների հետ»: Վերլուծաբանները, սակայն, կարծիք են հայտնում, թե դա ցուցադրություն է, որի հասցեատերը Ռուսաստանն է, մանավանդ որ, բալթյան երկրները աչքի առաջ ունեն 2008թ. օգոստոսյան դեպքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել