Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտ 05,2010 00:00

\"\"Իրաքում խորհրդարանական ընտրությունները թեեւ նշանակված են մարտի 7-ին, բայց երեկ տեղի է ունեցել նախնական քվեարկություն, որին մասնակցելու էին ընտրության իրավունք ունեցող ավելի քան 600 հազար զինծառայողներ եւ ոստիկաններ, նաեւ դատապարտյալներ եւ ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդներ: APA-ի մատուցմամբ, ընտրական տեղամասեր են բացվել բոլոր ուղղիչ հիմնարկներում եւ հոսպիտալներում: Հիշեցնենք, որ ընտրությունները սպասարկելու համար երկրում գործելու են ընդհանուր առմամբ 2061 ընտրական տեղամասեր: Սպասվում է, որ բուն ընտրություններին՝ մարտի 7-ին մասնակցելու է մոտ 19 միլիոն մարդ, արտերկրում բնակվող իրաքցիները քվեարկելու են մարտի 5-7-ը ընկած ժամանակահատվածում: Իրաքի նորընտիր խորհրդարանն ունենալու է 325 տեղ, որի համար պայքարում է 165 կուսակցություն եւ 12 նախընտրական դաշինք ներկայացնող 6172 թեկնածու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել